ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Գրականության և արվեստի թանգարանում և Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2022 թ. հոկտեմբերի 7-ին և 8-ին: Զեկուցումները պետք է վերաբերեն հայ մշակույթի երախտավորի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը:
Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:
Հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հայտերը ուղարկելիս նշել անուն, ազգանուն, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, հեռախոս: Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները վերաբերյալ կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը: