Հոկտեմբերի 29-ին Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում տեղի ունեցավ Հակոբ Սողոմոնյանի վեպ-եռագրության առաջին մասի`   խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Հայոց  Ցեղասպանության թեմային:    «Թլփատվածները» վեպը հրատարակվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից։ Հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ վեպն արդեն թարգմանվում է անգլերեն, որից հետո ավելի հեշտ կլինի թարգմանել նաեւ այլ լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն։

վերաբերյալ իրենց մտորումներով կիսվեցին հեղինակի մտերիմները և գրչակից ընկերները` գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը և ալյք: Ազգային ոգեշունչ  երգեր կատարեց Սահակ Սահակյանը:

 

 

 

 
Երկիր մեդիա հեռուստաընկերության անդրադարձը.