Նոյեմբերի 15-ին թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Երևանի Կոմիտասի անվ. պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, պետական և ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր, ՀՀ Ժողովրդական արտիստ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի 80-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված նյութերը Մեդեա Աբրահամյանի անձնական արխիվից էին, որոնք նա օրեր առաջ նվիրել էր թանգարանին:
Բացման խոսքով հանդես եկավ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը: Համերգի ժամանակ հնչեցին Երևանի պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ ջութակահար Արտաշես Մկրտչյանի, ՀՀ վաստակավոր արտիստ՝ դաշնակահար Անահիտ Ներսիսյանի և Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողների կատարումներ…