Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի հետ համատեղ կազմակերպել էին համերգ` նվիրված Ալեքսանդր Դարգոմիժսկու 200-ամյա հոբելյանին: Համերգի սկզբում Կոնսերվատորիայի վոկալ-տեսության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանի ուսանող Տիգրան Բույնաթյանը հանդես եկավ Գարգոմիժսկուն նվիրված զեկույցով: Այնուհետև մենակատարներ Իրինա Լուամբարյանը և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը կատարեցին «Պատանին և աղջիկը», «Ես տխուր եմ», «Սիրել եմ ձեզ», «Տիտղոսավոր խորհրդատուն», «Ջրաղացպանը» ռոմանսները և արիաներ`«Ջրահարսը» օպերայից:

Համերգը տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Գրականության և արվեստի թանգարանի կոմիտասյան դահլիճում: