Մայիսի 16-ին թանգարանի կոմիտասյան սրահում կազմակերպվել էր հուշ երեկո` նվիրված հայ օպերային արվեստի տաղանդավոր երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանի հիշատակին: Հուշ երեկոն կազմակերպվել էր Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի հետ համտեղ: Երեկոյի ընթացքում Կոնսերվատորիայի ուսանողները կատարեցին տարբեր ստեղծագործություններ երգչուհու համերգային երգացանկից և դերերգեր այն օպերաներից, որոնք կատարել էին Գոհար Գասպարյանը և նրա ամուսինը` օպերային երգիչ Տիգրան Լևոնյանը: