2013թ.-ի մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանը ներկայացավ «Բաց նամակ մտերիմին» խորագիրը կրող ցուցահանդես-ակցիայով և Կոմիտասի անվ. պետական Կոնսերվատորիայի պրոֆ. Ռ. Հակոբյանցի սաների համերգով: Ցուցահանդեսում ներկայացված էր Հովհ. Թումնայանի, Ավ. Իսահակյանի, Գ. Զոհրապի, Դ. Վարուժանի և 19-20-րդ դարերի մյուս հայ դասականների շնորհավորական, սիրային, գործնական, անձնական և այլ բնույթի նամակ-բացիկները` գրված հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով:

Ցուցահանդեսին զուգընթաց կազմակերպվել էր նաև համանուն ակցիա, որի շրջանականերում այցելուները հնարավորություն ունեցան թանգարանում նամակներ գրելու իրենց մտերիմներին: Ակցիայի ավարտին պատահականության սկզբունքով ընտրվեց 30 նամակ, որոնք թանգարանի կողմից ուղարկվեցին հասցեատերերին: Ընտրված նամակների հեղինակներն ու հասցեատերեը սեպտեմբերին կհարվիրվեն թանգարանի նոր մշտական ցուցադրության բացմանը և հնարավորություն կունենան մեկ տարի անվճար այցելել Գրականության և արվեստի թանգարան: