Այս տարի լրանում է ռուս ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու մահվան 120-րդ տարելիցը: Այդ  կապակցությամբ Գրականության և արվեստի թանգարանը  Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի հետ համատեղ կազմակերպել էր համերգ, որը տեղի ունեցավ հունիսի 29-ին: Համերգային ծրագրում  հնչեցին հեղինակի ռոմանսներից և արիաներ «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», «Օռլեանի կույսը» օպերաներից: