Հուլիսի 16-ի Գրականության և արվեստի թանգարանի դահլիճում տեղի ունեցավ իրանահայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Խաչիկ Խաչերի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը; Հյուրերի թվում էր ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ով հանդես եկավ բացման խոսքով` հանգամանալից ներկայացնելով Խաչիկ Խաչեր ստեղծագործողին: Ելույթ ունեցան նաև Գրականության և արվեստի թանգարանի տնօերն Կարո վարդանյանը, գրականագետ Արմեն Ավանիսյանը, արևելագիտության դոկտոր Արմանուշ Կուզմեյանը, ՀԳՄ Վանաձորի մասնաճյուղի վարիչ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, հրատ. Տնօրեն Վահանգն Սարգսյանը,Սեյրանուհի Գեղամյանը, բ.գ.դ Մարգարիտ Խաչատրյանը: Որպեսզի ներկաները ընդհանուր պատկերացում կազմիեն գրքի մասին, հեղինակը և բանախոսները իրենց խոսքին զուգահեռ կարդում էին բանաստեղծություններ ժողովածուից: Միջոցառումը վարեց թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը: