«Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո անցկացվող « Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա ծրագրի շրջանակներում օգոստոսի 31-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ականավոր կոմպոզիտոր, խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացված էին Կարա-Մուրզայի կազմակերպած հայկական առաջին քառաձայն երգչախմբի լուսանկարները, երգչախմբային համերգների ազդագրերը, ձեռագիր և տպագիր ժառանգությունը:

Ցուցադրությանը զուգահեռ կոմիտասյան սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ: