Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը, հիմնանորոգման աշխատանքներից հետո, այցելուներին ներկայացավ ամբողջովին նոր մշտական ցուցադրությամբ: Ցուցադրության բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ 2013թ-ի նոյեմբերի 22-ին, ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թանգարանների տնօրենններ, բուհերի ռեկտորներ, ստեղծագործական միությունների նախագահներ, օտարերկյա հյուրեր և այլ պաշտոնատար անձինք:

Այցելուները շրջեցին թանգարանի ցուցասրահներում և տնօրեն Կարո Վարդանյանի ներկայացմամբ ծանոթացան նոր ցուցադրությանը, որը ընդգրկում է 18-20-րդ դարերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստը, երաժշտարվեստը և կերպարվեստը:

Թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում հյուրերը ունկնդրեցին «Ավանդական նվագարաններ» համույթի կատարումները: