Գրականության և արվեստի թանգարանը անմասն չմնաց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներից: Դեկտեմբերի 17-ին, թանգարանի կոմիտասյան սրահում տեղի ունեցավ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը / գեղ. ղեկավար` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադևոսյանը/:

Համերգի ընթացքում հնչեցին Մոցարտի, Հայդնի ստեղծագործություններից, ինչպես նաև Կոմիտասի «Երկինքն ամպել ա», «Քելեր-ցոլեր», «Կռունկ», «Շողեր ջան», «Վաղարշապատի պար» գործերը` քառյակի հիմնադիրներից մեկի` Սարգիս Ասլամազյանի մշակումներով:

Ի դեպ, 2014 թվականին լրանում է աշխարհահռչակ քառյակի գործունեության 90 ամյակը: