Այս տարի լրացավ հայ ականավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակը: Այդ առիթով դեկտեմբերի 20-ին թանգարանում կազմակերպվել էր հոբելյանանական միջոցառումների շարք: Միջոցառման սկիզբը ազդարարվեց ժամանակավոր ցուցադրության բացմամբ: Ցուցադրված էին լուսանկարներ, անձնական և բեմական իրեր, գեղանկարներ, արխիվային փաստաթղթեր: Այնուհետև ցուցադրվեց Վահրամ Փափազյանի մասին թանգարանի Ձայնադարանի վարիչ Հրաչյա Աճառյանի պատրաստած ֆիլմը:

Առավել քան հետաքրքիր էր ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, կինոգետ Հենրիկ Հավհաննիսյանի դասախոսութունը, ով բախտ է ունեցել անձամբ ճանաչելու մեծ դերասանին: Նա ներկայացրեց հիշարժան դրվագներ Փափազյանի կյանքից և կերտած դերերից:

Միջոցառումը եզրափակվեց Կոմիտասի անվան լարային քառյակի համերգով: