Մարտի 19-22-ը Երևանում անցկացվում է Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային 11-րդ փառատոնը` նվիրված Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Փառատոնը մեկնարկեց հայ-վրացական համատեղ ներկայացումով` Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
Փառատոնի երկրորդ օրը Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Սիրանույշը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը և հայ թատրոնի մյուս մեծերը` շեքսպիրյան դերակատարումներով: Թանգարանի կոմիտասյան սրահում տեղի ունեցավ «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին ՓառատոնիեվրոպականցանցիհամակարգողՋոաննաՍնիեժկոն և Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի տնօրենները. Նոյսի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիերցը (Գերմանիա), Գյուլայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Զոզեֆ Գեդեոնը (Հունգարիա), Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորողինան (Ռումինիա), Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի եւ «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչա Կորնիստեանուն, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի համակարգող Յոլանդա Մանեսկուն, Բարսելոնայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Վելվեհի Էռնանդես Մոնսեռռատը (Իսպանիա), Օստրավայի ամառային Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն (Չեխիա):