«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 4-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Հայ գրականության դեսպանը Ֆրանսիայում. Արշակ Չոպանյան» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված էին ֆրանսիացի և ֆրանսագիր հայտնի գրողների, արվեստագների, քաղաքական գործիչների /Ժորժ Կլեմանսո, Ռայմոն Պուանկարե, Ալֆոնս Դոդե, Պոլ Էլյուար, Էմիլ Զոլա, , Սառա Բեռնար, Էմիլ Վերհարն, Ֆրանց Վերֆել և այլն/ նամակները` ուղղված Արշակ Չոպանյանին:
Ցուցահանդեսին զուգահեռ, Կոմիտասի անվան սրահում հնչում էին հայ ժամանակակից գրողներ Գոհար Գալստյանի /ով նաև միջոցառման կազմակերպիչն էր/, Հուսիկ Արայի, Նանեի, Հերմինե Նավասարդյանի, Վահան Անդրեասյանի, Արմենուհի Սիսյանի, Վահրամ Սահակյանի բանաստեղծությունները. հեղինակների և ուսանողների ընթերցմաբ` հայերեն և ֆրանսերեն: