Մայիսի 7-ին, ժամը 3-ին, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ «Ժամանակակից պոեզիա թանգարանին-2» հանդիպումը: Այս անգամ հեղինակային ընթերցումներով ներկայացան բանաստեղծներ Գագիկ Դավթյանը, Նոնա Պողոսյանը, Ռոմիկ Սարդարյանը, Կարինե Աշուղյանը, Անի Տեր-Գուլանյանը եւ Նարեկ Կիրակոսյանը, հանդիպման մտահղացող եւ վարող Գոհար Գալստյանը, ինչպես նաեւ Խաչիկ Մանուկյանը, Ավագ Եփրեմյանը, Նանեն, Հուսիկ Արան, Արմենուհի Սիսյանը, Էդուարդ Հախվերդյանը, Մհեր Բեյլերյանը,Արամայիս Մնացականյանն ու Նիկոլայ Շահնազարյանը: