Այս տարի համաեվրոպական ակցիան մեկնարկեց  մայիսի 17-ին, որի շրջանակներում  Գրականության և արվեստի թանգարանը ներկայացավ  նորաբաց մշտական ցուցադրությամբ «Մշակութային ճեմուղի»՝ խորագրով և «Հայ երգի ուսուցում կարաոկե խաղի միջոցով»  ծրագրով: Թանգարանի կոմիտասյան դահլիճում մի քանի ժամ շարունակ այցելուները հնարավորություն ունեցան կատարել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ երգուսույցի /կարաոկե/ միջոցով: Նրանց բաժանվեցին բուկլետներ՝ երգերի հեղինակների մասին տեղեկատվությամբ:  Թանգարանի հիմնական միջոցառումներին զուգընթաց «Արտբրիջ»  գրախանութի հետ համատեղ կազմակերպվել էր   գրքերի ցուցահանդես-վաճառք` թանգարանի այցելուների համար հատուկ զեղչերով և անակնկալներով: