Հունիսի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում նշվեց արևմտահայ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ Հրանտ Նազարյանցի 130-ամյա հոբելյանը: Բանախոսներ Կարո Վարդանյանը և Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեցին Հրանտ Նազարյանցի կենսագրությունն ու գրական բազմաբեղուն գործունեությունը: Հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան Մեսրոպ Մաշտոցի անվան ասմունքի կենտրոնի սանուհիները /գեղ. ղեկավար Նադիա Անտոնյան/:  Ցերեկույթը եզրափակեց երգչուհի Մարիամ Կանայանը՝  Կոմիտասի և Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: