«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, որն այս տարի անցկացվում էր  «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո, Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 26-ին բացվեց ժամանակավոր ցուցադրություն` նվիրված երաժշտագետ Վասիլի Կորգանովի 150- ամյա հոբելյանին:

Ներկայացված էին ինչպես երաժշտագետի գործունեությանը նվիրված լուսանկարներ և փաստաթղթեր, այնպես էլ եզակի նմուշներ (հիմնականում բնագիր) նրա ձեռագրերի հավաքածուից, որոնց թվում էին Մոցարտի, Ռուբինշտեյնի, Շալյապինի նամակները, Լյուդովիկոս 14-րդի, Նապոլեոն Բոնապարտի, պարսից Ֆաթալի շահի, մի շարք ռուս գահակալների, կոմսերի, իշխանների ու զորավարների ինքնագիր նամակներն ու գրությունները:

Թանգարանի կոմիտասյան դահլիճում Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ հնչեց Կոմիտասի և  լեհ կոմպոզիտոր Պ. Լուկաշևսկու ստեղծագործությունները: