Հունիսի 16-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի  ունեցավ գեղանկարիչ, «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի  գրաֆիկական աշխատանքների (հայ գրողների տասնհինգ  դիմանկար) նվիրատվությունը  թանգարանին:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ գեղանկարներից չորսը կհամալրեն թանգարանի համապատասխան մասնաճյուղերի հիմնական ցուցադրությունները (Պերճ Պռոշյանի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարաններ), մի քանիսը ի պահ կտրվեն այլ գրողների տուն-թանգարաններին և գրադարաններին (Ավետիք Իսակայանի անվ. գրադարան, Ստեփանա Զորյանի, Պարույր Սևակի տուն-թանգարաններ և այլն):

Միջոցառմանը ներկա էին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը և այլ հյուրեր: