Դեկտեմբերի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ ՙՙԻրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա՚՚ Հ/Կ-ի  /նախագահ՝ Խաչատուր Մարոզյան/ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 2015թ. տարբեր ոլորտներում կատարած աշխատանքերի համար պարգևատրվեցին հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ,  մշակութային գործիչներ և այլոք:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը պարգևատրվեց որպես մշակույթի և գրականության ոլորտում ակտիվ և պատասխանատու դերակատարություն ստանձնած գործիչ: