Պոեզիայի միջազգային օրվա առթիվ Գրականության և արվեստի թանգարանը մարտի 22-ին կազմակերպվել էր "ԿԵՆԴԱՆԻ ՊՈԵԶԻԱ - Թանգարանում" գրական  սալոնը։ Միջոցառման ընթացքում հնչեցին  Խաչիկ Մանուկյանի, Լևոն Բլբուլյանի, Նարեի, Կարինե Աշուղյանի, Գագիկ Դավթյանի, Անի Տեր-Գուլանյանի, Նոնա Պողոսյանի,  Վրեժ Սարուխանյանի,  Արմենուհի Սիսյանի, Դարիկո Խաչատրյանի, Գագիկ Խաչատրյանի, երիտասարդ բանաստեղծներ Հերմինե Նավասարդյանի, Դիանա Գրիգորյանի, Արմինե Սարգսյանի, Գայանե Մկրտչյանի հեղինակային ընթերցումները:

Մասնակից բանաստեղծները մեկական ձեռագիր բանաստեղծություն հանձնեցին Թանգարանին՝ ձևավորելով "ժամանակակից պոետների" ֆոնդ, որն այսուհետ կհամալրվի ամեն տարվա Պոեզիայի միջազգային օրը։ "Գրողի անկյուն" սեղանի մոտ, բանաստեղծները՝ Պոեզիայի մասին կամ օրվա վերաբերյալ հատուկ գրքում գրառում անելու պատիվ ունեցան:

Միջոցառման հեղինակ և վարող՝ բանաստեղծ Գոհար Գալստյան: