Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այցելեց Գրականության և արվեստի թանգարան: Նախարարը ծանոթացավ թանգարանի մշտական ցուցադրություններին, այնուհետև կարճատև խորհրդակցության ընթացքում քննարկվեց թանգարանը առավել ճանաչելի դարձնելու և ֆոնդերի պարունակությունը հնարավոր արդյունավետությամբ հանրահռչակելու վերաբերյալ հարցեր:
Քանի որ այցելությունը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը, նախարարը և թանգարանի աշխատակազմը գրքեր փոխանակեցին: