2017  փետրվարի 19-ին լրացավ Հովհ. Թումանյանի 148-ամյակը: Հայրենի Դսեղ գյուղի թանգարանի բակում  տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին Դսեղի Հովհ. Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, գյուղապետարանի աշխատակիցները, մշակույթի տան աշխատողները, աշակերտներ, Դսեղի հասարակության ներկայացուցիչներ: Դսեղի դպրոցում հայտարարված ասմունքի միցույթի հաղթողները ներկայացրին իրենց կատարումները, ելույթ ունեցավ նաև Դսեղի մշակույթի տան  «Սմայլ» պարային խումբը: