Մարտի 18-ին, Գլոբալ Բրիջ դպրոցի սաների մասնակցությամբ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ դպրոցի առաջին ներդպրոցական ՄԱԿ-ի մոդել համաժողովը: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 25 ամյակին: Աշակերտները ստանձնել էին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների դերերը և բանակցում էին Սիրիական ճգնաժամի շուրջ: Արդյունքում ընդունվեց բանաձև, որն դատապարտում էր ահաբեկչական գործողությունները և որոշակի քայլեր սահմանում դրա դեմ պայքարելու համար:
Համաժողովի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ստացան նաև ծանոթանալու թանգարանի ցուցադրություններին: