Յուրաքանչյուր տարի, Թանգարանների միջազգային խորհուրդը առաջարկում է Թանգարանների միջազգաին օրվա խորագիր, որի ներքո անց են կացվում օրվա բոլոր միջոցառումները: 2017թ.-ին <<Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելի թանգարններում>> խորագրի ներքո Գրականության և արվեստի թանգարանում բացվեց <<Իմ ուղին>> կրթավերականգնողական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին չորս տասնայակից ավելի գեղանակարներ և կավե աշխատանքներ: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը բացման խոսքում նշեց, որ աուտիզմ ախտորում ունեցող երեխաների հետ աշխատանքը լինելու է շարունակական և առաջիկայում նոր համատեղ նախագծեր են իրականացվելու: Ցուցանհանդեսի բացմանը հաջորդեց նույն կենտրոնի սաների դաշնամուրային համերգը:
Ծրագիրն իրանականցվել է «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադարամի «Ինտեգրում թանգարանի միջոցով» նախագծի շրջանակներում:
«Շողակաթ» հեռուստաընկերության «Մշակութային ազդագիր» հաղորդման անդրանադձը.