«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի սաները մասնակցեցին «Հայ կինոյի ստեղծումը» թեմայով զրույց-քննարկմանը, որը վարեց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Սիրանուշ Գալստյանը:  Զրույցի ընթացքում երեխաները նախ նշեցին իրենց սիրած հայկական և արտասահմանյան ֆիլմերը, դերասանները, ապա հարց ու պատասխանի միջոցով պարզեցին ֆիլմի ստեղծման ընթացքի, զարգացման փուլերի,  հայկական առաջին ֆիլմերի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ և այլն:

Երեխաները դիտեցին նաև «Հայկական ֆուտուրիզմ. Կարա-Դարվիշից-Եղիշե Չարենց» ցուցահանդեսը, շրջեցին թանգարանի ցուցասրահներով: