Գրականության և արվեստի թանգարանի կողմից նախաձեռնած «Զրույցներ միջին և բարձր տարիքի դպրոցականների համար» շարքի հաջորդ թեմատիկ զրույցը նվիրված էր հայ առաջին լուսանկարիչներին: Զրույց-քննարկման մասնակիցներն էին «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի սաները:

Թանգարանի գրական հուշային ֆոնդերի ավագ գիտաշխատող Մելանյա Եղիազարյանը, ով վարում էր զրույցը, թանգարանի ֆոնդերում պահվող լուսանկարների հարուստ հավաքածուների միջոցով երեխաներին ներկայացրեց հայ առաջին լուսանկարիչներից Հովհաննես Քյուրքչյանի և Նիկողայոս Մառի լուսանկարչական արվեստի առանձնահատկությունները: Երեխաները հնարավորություն ունեցան տեսնելու  մի շարք լուսանկար, որոնցից շատերը  հ, զվադեպ են ցուցադրվել, լսեցին  դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ և այլն: