Հունավրի 24-ին, Գրականության և արվեստի թանգարանում հերթական գրական եռուզեռն էր. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արման Կոթիկյանի «Չմոռանաք ի´մ անունն էլ տալ…» գիրքը իր շուրջն էր հավաքել գրողնրի, երաժիշտների, դերասանների և արվեստասեր հանրությանը, ովքեր մեկ անգամ ևս, առիթը բաց չթողեցին մեծարելու մեծանուն դերասանին, գրողին, թարգմանչին` պարզապես տաղանդավոր մարդ Արման Կոթիկյանին:
Ելույթով հանդես եկան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, գրականագետ, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, Արտակարգ ի լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, Սեդա Կոթիկյանը և այլք: Վերջինիս նախաձեռնությամբ էլ կազմվվել «Չմոռանաք ի´մ անունն էլ տալ…» գրքը, որտեղ զետեղված են դերասանի հեղինակած բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները, նրա մասին ժամանակակիցների, խաղընկերների հուշերը, Կոթիկյանի արվեստի երկրպագուների տպավորությունները և այլն: