Ս. թ. մարտի 24-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի «Ես գիտեմ՝ ով եմ» գրքի շնորհանդեսը:

Նորընծա գրքի, հեղինակի գրական և թարգամանչական գործունեության վերաբերյալ իրենց խոսքն ասացին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը, դերասանուհի և երգչուհի Լիդա Զաքարյանը և այլք: Միջոցառումը վարեց ասմունքող Գայանե Սամվելյանը: