Մայիսի 19-ին, Գրականության և արվեստի թանգարանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային միացավ մի շարք հետաքրքիր միջոցառումներով. մեր այցելուներին անակնկալ էր սպասվում հենց թանգարանի մուտքի մոտ` նրանց դիմավորում էին թատերական տարբեր կերպաները:

Օրվա բուն միջոցառումները մեկնարկեցին լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի «Քաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ, որն ուղեկցվեց հեղինակի մեկնաբանություններով և լուսանկարների պատրաստման տեխնոլոգիաների ներկայացմամբ:

Հաջորդիվ թանգարանը մեր փոքրիկ այցելուներինն էր. նրանք դերասան Աղասի Մելքոնյանի հետ բացահայտեցին «Թղթե հեքիաթի» գաղտնիքները` գունավոր թղթերից պատրաստելով հայկական հեքիաթներից հայտնի տարբեր կերպաներ:

Միջոցառումների շարքը եզրափակվեց աշուղ Շերամի երգերի երեկոյով. երիտասարդ երաժշիտներ Նարե Առաքելյանը և Մնացական Ղազարյանը կենդանի կատարումներով հնչեցին Շերամի «Շորորա», «Դու իմ մուսսան ես», «Աչքդ խումար», «Սիրուններ» և այլ հայտնի երգեր: