Հունիսի 8-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանդիպում լուսանկարիչ Արմեն Տեր-Մկտրչյանի հետ, ում «Քաղաք» խորագրով ցուցահանդեսը բացվել էր թանգարանում ս.թ. մայիսի 19-ին` «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակներում:

Տեսանյութերի միջոցով հեղինակը ներկայացրեց փոշետպման և այլ տեխնոլոգիաները, որոնցով ինքը ստեղծագործում է, դրանց կիրառման առանձնահատկություններն ու դժվարությունները: