Հունիսի 5-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում զբոսաշրջային ոլորտի աշխատակիցների հետ: Նրանց համար կազմակերպված էքսկուրսիայից հետո, Կոմիտասի անվան դահլիճում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ ոլորտի ներկայացուցիչները քննարկեցին նոր փոխշահավետ համագործակցության տարբերակներ, համատեղ աշխատանքների ծրագրեր, թանգարան-զբոսաշրջիկ կապն ամրապնդելու, մշակութային ժառանգության հանրահռչակման նոր մոտեցումների և այլ հետաքրքիր հարցեր: