Հուլիսի 3-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր , ՀԳՄ անդամ Արշակ Մադոյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթ:

Ցերեկույթին ներկա էին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, Հայաստանի գրաողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով գրականությանը մատուցած ծառայութունների համար Արշակ Մադոյանին հանձնեց ՀԳՄ վաստակի մեդալ, գրականագետ Հրաչյա Միրզոյանը, Մադոյանի գրչակից ընկեր, ընտանիքի անդամներ և այլք: