Հունիսի 23-ին, Գրականության և արվեսի թանգարանում բացվեց «Տերակոտա» ստուդիայի երեխաների ցուցահանդեսը` «Կրկեսի մեծերը» խորագրով: Ցուցադրվեցին ստուդիայի սաների ձեռքի աշխատանքները, որոնք ոգեշնչված էին կրկեսի անզուգական վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի կերպարից: Քանդակների համար երեխաները գտագործել էին կավ, փայտ, մետաղ, ապակի, գիպսը և այլ նյութեր:

«Տերակոտա» ստուդիայի սաների կողմից թանգարանը ևս փոքրիկ նվեր ստացավ: