Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանն ու Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ը հանդես եկան համատեղ միջոցառմամբ: Հոկտեմբերի 17-ին թանգարանի կոմիտասյան դահլիճում կենտրոնի թատերական խմբակի սաները ներկայացրեցին Շառլ Պերոյի <<Մոխրոտը>> հեքիաթը՝ բեմադրված հայերեն և ֆրանսերեն լեզուներով: