Նոյեմբերի 16-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ երգահան, մանկավարժ Կարինե Սարգսյանի ստեղծագործական ցերեկույթը: Կարինե Սարգսյանի երաժշտական բեղուն գործունեության վերաբերյալ իրենց խոսքն ասացին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, գրականագետ, բ.թ.դ. Սամվել Մուրադյանը, մանկագիր Հելեն Ավագյանը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը և այլք;
Կարինե Սարգսյանը հանդես եկավ հեղինակային մի շարք երգերի կատարմամբ: