Մարտի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից տպագրված «Ֆիլմ» թերթի ստեղծման 50-ամյակին նվիրված ցուցադրություն: Ներկայացվեցին «Ֆիլմ» թերթի, ինչպես նաև հետագայում դրա հիման վրա կազմավորված «Գեղարվեստ», ապա «+ Կինո» ամսագրերի տարբեր տարիների համարներ:

Ելույթ ունեցան գրականագետ, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը, , երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտ, նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Վաղարշյանը, կինոգետ Արծվի Բախչինյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: