Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսի համայնքապետարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի և Գորիսում գործող մի շարք մշակութային հաստատությունների համագործակցությամբ տեղի ունեցան մի շարք հանդիսություններ:

Միջոցառումները մեկնարկեցին Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում Ակսել Բակունցի հուշաքարի բացմամբ, որին հաջորդեց այցելությունը Բակունցի հուշարձան և ծաղկեդրման արարողությունը: Այնուհետև միջոցառումները շարունակվեցին Ակսել Բակունցի տուն-թանգարանում. թատերական բեմականացումներով, երաժշտական կատարումներով և ասմունքով հանդես եկան Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի և Գորիսի երաժշտական դպրոցների սաները: Տուն-թանգարանում բացվեց նաև Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաների թեմատիկ նկարազարդումներով ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բակունցի տուն-թանգարանում տոնական միջոցառումները եզրափակվեցին մատաղի արարողությամբ և ավանդական ուտեստների հյուրասիրությամբ:

Հոբելյանական միջոցառումները շարունակվեցին նաև մայրաքաղաքում. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի գորղների միության նախաձեռնությամբ ծաղիկներ խորհարվեցին Նալբանդյան 28 հասցեում՝ նրա ապրած տան մոտ տեղադրված հուշաքարին. Այդ տանը մեծանուն գրողը ապրել և ստեղծագործել էր 1927-36թթ.:

 

 

 

 

ՄԱՄՈՒԼ

 

tert  https://www.azatutyun.am/a/29997823.html

  Ակսել Բակունցի 120-ամյակի հոբելյանական հիմնական միջոցառումներն անցկացվում են գրողի     ծննդավայր Գորիսում