Պարույր Սևակի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում երեկ Գրականության և արվեստի թանգարանում հյուրընկալել էինք բանաստեղծի անունը կրող թիվ 123 հիմնական դպրոցի սաներին։
Թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Աղասյանը ներկայացրեց մեծանուն պոետի կյանքն ու ստեղծագործական ուղին, ապա աշակերտները բեմականացված ընթերցանության և արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսաշարի միջոցով հաղորդակից դարձան Սևակի գրական ժառանգությանը։

Միջոցառումն եզրափակվեց Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա գրված «Էրեբունի-Երևան» երգով։