Մարտի 5-ին Գգրականության և արվեստի թանգարանում բացվեց «Կոմիտասի անվան քառյակ-100» ժամանակավոր ցուցադրությունը, որում ներկայացված էին դրվագներ լեգենդար քառյակի հարյուրամյա գործունեությունից։
Թանգարանի տնօերն Սյուզաննա Խոջամիրյանի բացման խոսքին հաջորդեց քառյակի համերգը, որով ազդարարվեց հոբելյանական համերգաշարի մեկնարկը։
Համերգի ընթացքում հնչեցին Սարգիս Ասլամազյանի մշակմամբ կոմիտասյան ստեղծագործություններ՝ «Երկիքն ամպելա», «Վաղարշապատի պար», «Շուշիկի» և այլն։