Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի և Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ կայացավ Ահմադ Նուրիզադեհին նվիրված մեծարանքի հուշ-ցերեկույթ:
Միջոցառումը մեկնարկեց Նուրիզադեհի կյանքին և գրական գործունեությանը նվիրված ֆիլմի ցուցադրմամբ, որին հաջորդեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի բացման խոսքը:
Ելույթ ունեցան նաև ՀՀ֊ում ԻԻՀ-ի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը և այլք:
Ցրեկույթի ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային քառյակը, իսկ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները ընթերցեցին Ահմադ Նուրիզադեհի պարսկերեն բանաստեղծությունները՝ հայերեն թարգմանությամբ: