Հունիսի 1-ից Գրականության և արվեստի թանգարանը «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հետ համատեղ մեկնարկեց «Հեքիաթի աչքերով» առցանց հաղորդաշարը: Հինգ հաղորդման ընթացքում թանգարանի սոցիալական ցանցերի փոքրիկ հետևորդները հեքիաթի աչքերով բացահայեցին մեծանուն Կոմիտասին, ծանոթացան Գրականության և արվեստի թանգարնում պահվող Կոմիտասին առնչվող ցուցանմուշներին, սովորեցին, թե ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը, ծանոթացան հայկական մուլտֆիլմերի պատմությունը, ինչպես նաև «Հեքիաթերեն»-ի պապիկի հետ միասին վիրտուալ շրջայց կատարեցին Դսեղում՝ Թումանյանի ծննդավայրում, արձակագիր, գրականագետ Ա, Բակունցի ծննդավայր Գորիսում և Բակունցի տուն-թանգարանում, բանաստեղծ, արձակագիր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում և բացահայտեցին սիրելի գրողներին: