Գրքում ի մի են բերվել և ներկայացվել Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի /ԳԱԹ մասնաճյուղ/ վերջին տարիների գործունեությանն առնչվող առավել ուշագրավ վավերագրությունները՝ գիտական հոդվածներ, զեկուցումներ, գրական ցերեկույթների, դասախոսությունների,
թեմատիկ դաս-քննարկումների ընթացքում հնչած և մամուլում հրապարակված գրախոսություններ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի, ինչպես և այլ գրողների և մտածողների կյանքին ու գործունեություններին:
Տպագրվել են նաև դասականի երկու նորահայտ ստեղծագործությունները՝ «Տանը» պատմվածքը և «Դատողություններ Ղարաբաղի և նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը: Ներկայացված են ժողովածուում ամփոփված նյութերին առնչվող լուսանկարներ:
Գիրքը կազմեց ՝ Կարինե Ռաֆայելյանը
Խմբագիր՝ Կարո Վարդանյան
Համակարգչային ձևավորումը՝ Գուրգեն Գասպարյանի
Երևան, ԳԱԹ հրատ., 2016թ., էջ 200