Ապրիլի 15-ին բացված ցուցահանդեսով Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հերթական միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ Երևանի սլավոնական միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ով ողջունելով աշակերտների նախաձեռնությունը, հակիրճ անդրադարձ կատարեց նաև 1915թ. Հայոց ցեղասպանությանը:
Սլավոնական դպրոցի աշակերտները ռուսերեն լեզվով ներկայացրեցին ցեղասպանության իրականացման պատմական դրվագները, եղեռնամահ գրողների ստեղծագործությունները, հայ և օտարազգի ականավոր մտավորականների կարծիքները… Աշակերտների ելույթները ուղեկցվեցին երաժշտական թեմատիկ կատարումներով: