Ապրիլի 15-ին բացված ցուցահանդեսով Գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հերթական միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 22-ին՝ Երևանի սլավոնական միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ով ողջունելով աշակերտների նախաձեռնությունը, հակիրճ անդրադարձ կատարեց նաև 1915թ. Հայոց ցեղասպանությանը:

Սլավոնական դպրոցի աշակերտները ռուսերեն լեզվով  ներկայացրեցին ցեղասպանության իրականացման պատմական դրվագները, եղեռնամահ գրողների ստեղծագործությունները,  հայ և օտարազգի ականավոր մտավորականների կարծիքները…  Աշակերտների ելույթները ուղեկցվեցին երաժշտական թեմատիկ կատարումներով: