«Թանգարանային գիշեր» ակցիան այս տարի անցկացվեց մայիսի 16-ին: Այն կրում էր «Թանգարաններ. hիշողության վկաներ» խորագիրը: Գրականության և արվեստի թանգարանը ակցիային ներկայացավ մի շարք ծրագրերով.
Ժամը 18:00-ից Թանգարանի ժամանավավոր ցուցասրհում այցելուները հնարավորություն ունեցան դիտելու Հայոց եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված «Հիշողության պատուհաններ» խորագիրը կրող ցուցադրությունը, որով ներկայացվել էր մեր հայրենիքի արևմտյան հատվածի և հատկապես` Կ. Պոլսի մշակութային կյանքը 19- րդ դարից մինչև ցեղասպանությունը:
Թանգարանի կինոսրահում տեսաֆիլմի միջոցով ցուցադրվեց 1894-1923թթ. գրված Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին հայ և օտարազգի անվանի գործիչների պատասխան-արձագանքները, որը իրականացվել է «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակներում:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները բեմականացված ընթերցեցին Ռուբեն Սևակի և կնոջ՝ Յանի Սևակի սիրային նամակները ու բանաստեղծությունները, իսկ վերջում, թռուցիկների տեսքով, բաժանեցին այցելուներին:
Թանգարանի կոմիտասյան սրահում «Այրուձի» արշավախմբի «Այրոգի» ստվերների թատրոնի դերասանները ներկայացրեցին ստվերների թատրոնի պատմությունը, ցուցադրեցին որոշակի հմտություններ, թե ինպես են պատրաստվում ստվերային ներկայացումները և բեմադրեցին Փավստոս Բուզանդի, Հովհաննես Թումանյանի և ստվերախաղ ցուցադրող ջավախքցի Խաչատուր Թումասյանի ստեղծագործությունների մոտինվերով մանրապատումներ:
Միջոցառումը շարունակեց «unFRAME» խումբը: Երիտասարդ երաժիշտները թավջութակի, դափի, թառի և փողային գործիքների միջոցով կատարեցին հայկական ազգային և հեղինակային երգեր՝ ժամանանակից մշակմամբ:
Միջոցառումներն այսքանով չավարտվեցին: Այցելուների ոգևորությունը այնքան այնքան մեծ էր, որ շուրջ մեկ ժամ ինքաբուխ կատարումներ հնչեցին երաժշտական ցուցասրահում: