Ս.թ. մարտի 21-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն`  նվիրված դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկի 140, դերասանուհի Զաբելի 160 և դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանի 160 ամյակներին:

Ներկայացված են անձնական և բեմական իրեր, ազդագրեր, թատերական էսքիզներ, դիմանկարներ, լուսանկարներ ներկայացումներից և այլն:  Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս: