Ս.թ. մարտի 21-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն` նվիրված դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկի 140, դերասանուհի Զաբելի 160 և դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանի 160 ամյակներին:
Ներկայացված են անձնական և բեմական իրեր, ազդագրեր, թատերական էսքիզներ, դիմանկարներ, լուսանկարներ ներկայացումներից և այլն: Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս: