Մարտի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում նշվեց բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի 150-ամյա հոբելյանը: Երևանի Հ. Ավետսիյանի անվան թիվ 74  դպրոցի աշակերտների  նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-գեղարվեստական միջոցառում: Երեխաները կատարեցին Ծատուրյանի խոսքերի հիման   վրա  գրված հայտնի երգեր,  բեմականացված ներկայացրեցին հեղինակի բանաստեղծությունները:

Այցելուները հնարավորություն ունեցան նաև ժամանակավոր ցուցադրության միջոցով ծանոթանալ բանաստեղծի ձեռագիր և տպագիր ժառանգությանը, անձնական փաստաթղթերին, լուսանկարներին…