Մարտի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում նշվեց բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի 150-ամյա հոբելյանը: Երևանի Հ. Ավետսիյանի անվան թիվ 74 դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-գեղարվեստական միջոցառում: Երեխաները կատարեցին Ծատուրյանի խոսքերի հիման վրա գրված հայտնի երգեր, բեմականացված ներկայացրեցին հեղինակի բանաստեղծությունները:
Այցելուները հնարավորություն ունեցան նաև ժամանակավոր ցուցադրության միջոցով ծանոթանալ բանաստեղծի ձեռագիր և տպագիր ժառանգությանը, անձնական փաստաթղթերին, լուսանկարներին…